Սպորտ

Որոշվել են ՀՀ բադմինտոնի առաջնության մեդալների հավակնորդները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Երեւանի բադմինտոնի օլիմպիական հերթափոխի մարզական դպրոցում այսօր որոշվել են Հայաստանի բադմինտոնի ազգային առաջնության մեդալի բոլոր հավակնորդները: Տղամարդկանց անհատական մրցաշարում եզրափակիչ փուլ դուրս եկան երեւանցիներ Հրաչյա Մնացականյանը եւ Գուրգեն Պողոսյանը: Այս 2 մարզիկներն առաջնության զուգախաղերում կորոշեն չեմպիոնին Գագիկ Բաղդասարյան-Սերգեյ Գրիգորյան զույգի հետ եզրափակիչ խաղում:Տղամարդկանց անհատական մրցաշարում 3-4-րդ տեղերը կվիճարկեն Ս.Գրիգորյանը եւ Վարդան Միրզոյանը Ստեփանակերտից: Կանանց անհատական մրցաշարի եզրափակիչում 1-ին տեղի համար կպայքարեն երեւանցիներ Վեներա Բդոյանը եւ Լիլիթ Պողոսյանը, 3-4-րդ տեղերի համար կմրցեն իջեւանցի Սեդա Բեգինյանը եւ Մելինե Քոչարյանն Երեւանից: Կանանց մրցաշարի զուգախաղերում չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Վեներա Բդոյան- Սոնա Ղուկասյան՝Երեւան եւ Լիլիթ Պողոսյան-Մելինե Քոչարյան զույգերը: 3-4-րդ տեղերի համար կպայքարեն Սեդա Բեգինյան-Մարե Պետրոսյան՝ Երեւան եւ երեւանցիներ Լիլիթ Մինասյան-Դիանա Թադեւոսյան զույգերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում