«Իմպուլսըե համալրվելու է բրազիլացիներով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի «Իմպուլսիե փոխնախագահ եւ մարզչական խորհրդի ղեկավար Վարուժան Սուքիասյանը վերադարձել է Բրազիլիայից, ուր մեկնել էր սելեկցիոն նկատառումներով` թիմն ուժեղացնելու համար: Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց Վ. Սուքիասյանը, «Իմպուլսըե ժամանակից շուտով դարձել է առաջին խմբի առաջնության հաղթող եւ հաջորդ տարի ելույթ է ունենալու բարձրագույն խմբում: Նրա խոսքով, թիմը հաղթող է ճանաչվել առաջին խմբի առաջնույունում` ճիշտ սելեկցիոն աշխատանքի եւ մարզումային գործընթացի շնորհիվ: «Թիմում ընդգրկված ýուտբոլիստները ցանկանում էին ապացուցել, որ հաջորդ մրցաշրջանում արժանի են տեղ ունենալ հիմնական կազմումե,- ասաց Վ. Սուքիասյանը: Ըստ նրա, «Իմպուլսըե մտադիր է հրավիրել բրազիլացի լեգեոներների` հաջորդ տարվա առաջնությանը լավ մասնակցելու նպատակով: «Մենք վաղուց ենք սկսել սելեկցիոն աշխատանքները: Բրազիլիայում կատարած այցի ընթացքում եւս շարունակեցի այդ աշխատանքները, բացի այդ, ավելի մոտիկից ծանոթացա բրազիլական ýուտբոլին, նրա ենթակառուվածքներին, ակումբերում տարվող աշխատանքներին: Մենք արդեն բանակցություններ ենք վարում բրազիլացի խաղացողների հետ, որոնք «Իմպուլսըե կհամալրեն ձմռանը: Մեր թիմի ներկայիս կազմը զգալիորեն փոխվելու է: Իհարկե, մենք մեծ տեղ ենք տալու նաեւ երիտասարդներին, որոնք պետք է առաջադիմեն փորձառուների կողքինե,- ասաց «Իմպուլսիե փոխնախագահը: