Ե. Մելիքյանը ցանկանում է կարիերան շարունակել «Զարյայումե
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի թեկնածու եւ Լուգանսի «Զարյայիե պաշտպան Եղիշե Մելիքյանն ուկրաինական լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ցանկանում է կարիերան շարունակել այս ակումբում: «Ես «Մետալուրգիե հետ պայմանագիր ունեմ մինչեւ ձմեռ եւ այստեղ եմ խաղում վարձավճարով, որը տեւելու է մինչ ձմեռ: «Զարյայումե խաղալ շարունակելը կորոշեն մարզիչը եւ ղեկավարությունը: Կա ժամանակ, կան խաղեր, որոնցում ես կարող եմ դրսեւորել ինձ: Այդ մասին կխոսենք ավելի ուշ: Ես եկել եմ մինչեւ ձմեռ, սակայն չեմ ցանկանում լքել ակումբը մրցաշրջանի միջնամասում: Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա կշարունակեմ ելույթներս «Զարյայումե,- ասել է Ե. Մելիքյանը: Նրա խոսքով, այս կարճ ժամանակահատվածում «Զարյանե հարազատ է դարձել իր համար եւ այստեղ ինքն իրեն օտար չի զգում: «Ի՞նչ կլինի իմ պայմանագրի ավարտից հետո, վաղ է խոսել: Ես չեմ կարող գուշակել, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: Բայց անձամբ ես ցանկանում եմ մնալ «Զարյայումե,- ավելացրել է Հայաստանի հավաքականի լեգեոները: Ուկրաինայում` Դոնեցկի «Մետալուրգումե հանդես եկող Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքէջում կատարված հարցման արդյունքներով հերթական անգամ ճանաչվել է թիմի լավագույն ýուտբոլիստ, որն առաջնության վերջին տուրում` «Վորսկլայիե հետ հանդիպման ժամանակ կրկին դարձել է գոլի հեղինակ: Քվեարկությանը մասնակցած ավելի քան 500 երկրպագուներից 62 %-ն իրենց ձայնը տվել են Հենրիխ Մխիթարյանին: Երկրորդ տեղում դարպասապահ Բոգդան Շուստն է, ով ստացել է ձայների 10 տոկոսը: Լավագույն եռյակը եզրափակել է պաշտպան Մարիո Սերժիոն, ով խաղում երկու գոլերից մեկի հեղինակը դարձավ` ձայների 6 տոկոսով: