2 րոպեի ընթերցում
ՊԵԿԻՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Պեկինում բացվել Է հարկմանը նվիրված միջազգային երկխոսության հերթական՝ երրորդ խորհրդաժողովը: Ներկայիս համաշխարհային ýինանսական ճգնաժամը համաշխարհային Էկոնոմիկայի համար «ամենաավերիչն Էրե անցյալ հարյուրամյակի 30-ական թվականներից ի վեր, խորհրդաժողովի մասնակիցներին հղած ողջույնի խոսքում հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լի Կեցյանը: Նա նշել Է միջազգային համագործակցության, տարբեր երկրների հարկային քաղաքականության համաձայնեցման, տարբեր երկրների տնտեսական զարգացման մակարդակների հավասարեցման կարեւորությունը: Մինչդեռ, Չինաստանի կառավարության ղեկավարի տեղակալն ասել Է, որ ներկայումս համաշխարհային առեւտրական պրակտիկայում տարբեր երկրներ ավելի ու ավելի հաճախ են բախվում հովանավորության փաստերի: Առեւտրական հովանավորությունն «արգելք Է համաշխարհային Էկոնոմիկայի վերականգնման, առեւտրական կապերի զարգացման ճանապարհինե,- ընդգծել Է նա: Իր հերթին ՉԺՀ-ի ýինանսների նախարար Սե Սյույժենը «Չայնա դեյլիե-ում հրապարակված հարցազրույցում նշել Է, որ ներկայիս խորհրդաժողովն ուշադրությունը կկենտրոնացնի Է այն համաձայնությունների իրագործման վրա, որոնք ձեռք են բերվել 2009 թվականի սեպտեմբերին Փիտսբուրգում «մեծ քսանյակիե գագաթնաժողովում, կնպաստի որոշ երկրներում հարկային համակարգերի վերակառուցմանը, որպեսզի հարկերի միջոցով նվազեցվեն ýինանսական ռիսկերը, ինչպես նաեւ կօգնի գլոբալ մասշտաբով հարկային մարմինների փոխըմբռնմանը: Այս ամենը կոչված Է նպաստելու համաշխարհային ճգնաժամի հաղթահարմանը եւ համաշխարհային Էկոնոմիկայի վերականգնմանը, նշել Է Չինաստանի նախարարը: