Սանկտ Պետերբուրգի շախմատի միջազգային մրցաշարում Հ. Մելքումյանը կիսել է 1-5-րդ տեղերը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): Արգենտինայում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության մրցաշարում Հայաստանի շախմատիս Ավետիք Գրիգորյանը, վաստակելով 3,5 միավոր, 5 փուլերից հետո, կիսում Է 8-19-րդ տեղերը: Մրցաշարի առաջատարներն են ýրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավը եւ բելառուս Սերգեյ Ժիգալկոն: Մեր երկրի շախմատիստուհի Աննա Հայրապետյանը 3,5 միավորով կանանց մրցաշարում կիսում Է 4-13-րդ տեղերը: Իսկ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտված անվանի ռուս շախմատիստ Միխայիլ Չիգորինի շախմատի ավանդական միջազգային հուշամրցաշարում Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը, ռուս մարզիկներ Ս Վոլկովի, Ա.Դեւյատկինի, Ա.Ռիչագովի եւ չինացի Չժու Վեյի հետ միասին 7-ական միավորով կիսեց 1-5-րդ տեղերը: Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով կիսեց 6-18-րդ տեղը` ընդամենը կես միավոր զիջելով մրցաշարի հաղթողներին, իսկ Զ. ԱՆդրեասյանը, Լ. Բաբուջյանը եւ Վ.Թովմասյանը 6-ական միավորով կիսեցին 19-46-րդ տեղերը: