Սպորտ

ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների ամենամյա առաջնությանը կկարողանան մասնակցել նաեւ այլ երկրներ ներկայացնող թիմեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ եւ բալթյան երկրների ýուտբոլի չեմպիոնների ամենամյա առաջնությանն այսուհետ կկարողանան մասնակցել ոչ միան նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացուցիչները, այլեւ այլ երկրների չեմպիոններ: Առաջնության կազմկոմիտեի որոշմամբ, առաջնությունը բաց կլինի: Մասնագետների կարծիքով, այսպիսով առաջնությունն էլ ավելի կհետաքրքրանա եւ կբարձրացնի իր հեղինակությունը: Առաջիկա մրցաշարը տեղի կունենա 2010 թվականի հունվարի 15-24-ը Մոսկվայում: Նշենք, որ այս մրցաշարին Հայաստանը կներկայացնի հանրապետության առաջնության հաղթողը, ամենայն հավանականությամբ, կամ «Փյունիկըե, կամ «Միկանե, որոնք ներկայումս գլխավորում են Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում