Սպորտ

Գ. Մարտիրոսյանը նոկաուտով հաղթանակի է հասել Լ. Վորոնչուկի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի պրոýեսիոնալ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս միջին քաշային կարգում, հաղթանակի է հասել Լեոնտի Վորոնչուկի նկատմամբ` նոկաուտի ենթարկելով մրցակցին: Մրցամարտի արդեն առաջին ռաունդում մրցակիցը չի դիմացել Մարտիրոսյանի հուժկու հարվածներին եւ ենթարկվել է նոկաուտի, ինչից հետո մրցավարները տեխնիկական նոկաուտով հաղթանակը գրանցել են հայազգի բռնցքամարտիկի օգտին: Նշենք, որ այս մրցամարտը 2009 թվականի ընթացքում չորրորդն էր Մարտիրոսյանի համար եւ երրորդ հաղթանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում