1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱրմենՏելե ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Երեւանում բացել է վաճառքի եւ սպասարկման եւս երկու գրասենյակ` Հյուսիսային պողոտա 4 եւ Վարդանանց 15/5 հասցեներում: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ընկերությունից, Հյուսիսային պողոտայի առաջատար գրասենյակը կաշխատի ժամը 9.00-24.00-ն` առանց հանգստյան օրերի: Նախկինում այս ռեժիմով գործել է միայն մեկ Beeline գրասենյակ` Ամիրյան փողոցում: Երկու նորաբաց գրասենյակներում շուտով կգործեն նաեւ կորպորատիվ հաճախորդների սպասարկման համար նախատեսված սրահներ: «Մեր գրասենյակների դիզայնն ու հարմարավետությունը համապատասխանում են արագ զարգացող շուկայի պահանջներին եւ խորհրդանշում են ընկերության նոր կերպարը: Այժմ մենք ավելի պատրաստված ենք` հաշվի առնելու յուրաքանչյուր հաճախորդի առանձնահատկությունները եւ պահանջներըե, - ասել է «ԱրմենՏելե-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ներկայումս Հայաստանում գործում է վաճառքի եւ սպասարկման 62 եւ արագ սպասարկման 6 գրասենյակ: