ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Սոչի¬2009ե8-րդ միջազգային ներդրումային համաժողովի բացմանը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր մասնակցել է «Սոչի¬2009ե 8¬րդ միջազգային ներդրումային համաժողովի բացմանը։ Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովի շրջանակում կայացել է հիմնական թեմատիկ քննարկումը, որին մասնակցել է նաեւ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը: Այնուհետեւ Հայաստանի ներկայացուցիչները ծանոթացել են համաժողովի շրջանակում ներկայացված տաղավարներին։ Այցելել են նաեւ հայկական տաղավար, ուր Զարգացման հայկական գործակալությունը ներկայացնում է «ԲԱՄՈե, «Արեւե, «Անտիհեյլե, «ՆԳՄԴե, «Սիս¬Մասիսե ընկերությունների, «Դիագնոստիկաե բժշկական կենտրոնի, «Արարատ կոնյակի¬գինու¬օղու կոմբինատե-ի, Տավուշի մարզի արտադրանքն ու ծառայությունները: Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Օլիմպստրոյե ընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում էլեկտրոնային տարբերակով ներկայացվեց Սոչիի Իմիրիթական դաշտավայրում կառուցվելիք «Արմենիաե հյուրանոցային համալիրը: «Օլիպստոյիե մասնագետները ներկայացրին նաեւ Իմիրիթական դաշտավայրում ԱՊՀ այլ երկրների կողմից հյուրանոցային համալիրներ կառուցելու ծրագիրը: Հայաստանն առաջիններից է, որ արձագանքել է Սոչիում ազգային ճարտարապետության ոճով հյուրանոց կառուցելու ՌԴ առաջարկին, եւ հյուրանոցի նախագիծն արդեն հաստատված է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ օլիմպիական կառույցների շինաշխատանքներում հայկական աշխատուժն ընդգրկելու եւ հայկական արտադրության շինանյութերը մատակարարելու հնարավորությունները: Նույն օրը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը վերադարձել է Երեւան, իսկ պատվիրակության անդամները մինչեւ սեպտեմբերի 20¬ը կշարունակեն մասնակցել «Սոչի¬2009ե 8¬րդ միջազգային ներդրումային համաժողովի աշխատանքներին։