2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: (թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Երեւանի Մոսկվայի տանն այսօր նշվեց «üինքաե ունիվերսալ վարկային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տասնամյակը: «üինքաե ՓԲԸ-ն վարկեր է տրամադրում արտադրության, ծառայությունների եւ սպասարկման, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտներում 2 % տոկոսադրույքով: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը, իրենց նպատակն ի սկզբանե եղել է Հայաստանի գործող բիզնեսներին աջակցելն ու սատար կանգնելը: «Մենք այսօր հասել ենք այս հաջողությանը շնորհիվ մեր լավ թիմի եւ հայաստանյան գործընկերների: Երբ տասը տարի առաջ «üինքաե-ն մուտք գործեց Հայաստան, այն կատարում էր հիմնադրամի գործառույթ: 2006թ-ին վերածվեց վարկային կազմակերպության եւ այսօր հայաստանյան միկրոýինասավորման շուկայում այն տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է առաջինըե,- ասաց Ե. Բարսեղյանը: Նրա խոսքով, իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի ընդլայնեն հայաստանյան գրասենյակների քանակն ու հաճախորդներին տրամադրեն նոր, ավելի որակյալ ծառայություններ: «üինքա Ինթերնեյշնլե-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Ռուպերտ Սքոýիլդը բարձր գնահատեց հայաստանյան մասնաճյուղի տասնամյա գործունեությունը եւ նշեց, որ իրենց հաջողության առանցքային տարրերից է այն, որ «üինքաե-ի յուրաքանչյուր աշխատող շատ լավ է ճանաչում եւ սպասարկում իր հաճախորդին: ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանի խոսքով, իրենք գոհունակությամբ են արձանագրում Հայաստանում «üինքաե ՓԲԸ-ի գործունեության տասնամյակը, քանի որ նրանք զգալի դեր են կատարում միկրոýինանսական դաշտում: «Ձեր կազմակերպությանը հատուկ է բարձր պրոýեսիոնալիզմը եւ դուք դրան հասել եք շնորհիվ այն բանի, որ կարողացել եք Հայաստանում ներդնել «üինքաե-ի միջազգային փորձն ու «զինանոցըեե,- եզրափակեց Գ. Ղոնջեյանը: Նշենք, որ «üինքաե հայաստանյան մասնաճյուղն ունի 30 հազար հաճախորդ եւ 16 մասնաճյուղ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: