ՀՀ ýինանսների փոխնախարարի վստահեցմամբ` 2010-ին Հայաստանում սոցիալական ծախսերն առնվազն կպահպանվեն 2009-ի մակարդակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): 2010-ին Հայաստանում սոցիալական ծախսերը` նպաստներ, կենսաթոշակներ եւ այլն, առնվազն կպահպանվեն, համենայն դեպս` 2009-ի համեմատ չեն կրճատվի: Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին նման հայտարարություն արեց ՀՀ ýինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` ընդգծելով, որ նույնիսկ համաշխարհային ýինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով երկրում ստեղծված դժվար իրավիճակում այս տարի այդ ծախսերը չեն կրճատվել: Ավելին, ճգնաժամի հետեւանքով առաջացած սոցիալական լարվածությունը վերացնելու նպատակով կառավարությունը մեծացնում է սոցիալական ծախսերը: «Այն պարագայում, երբ մենք ունենք 18.5 տոկոս տնտեսական անկում, նախատեսում ենք, որ ընթացիկ տարվա արդյունքներով շուրջ 178 մլրդ դրամի սոցիալական բնույթի ծախսեր ենք կատարելու` նախորդ տարվա 153 մլրդ դրամի դիմացե,-ասաց նա: Այս տարի, փոխնախարարի խոսքով, ընտանեկան նպաստի համակարգից օգտվում է 105 հազար շահառու` նախորդ տարվա 122-123 հազարի դիմաց. թիվը կրճատվել է, քանի որ ցուցակից դուրս են մնացել անօրինական նպաստառուները: Դրա արդյունքում խնայված միջոցները եւս ուղղվում են սոցիալական ծախսերին: Որեւէ կրճատման չի ենթարկվել նաեւ գործազրկության նպաստը. 2008-ի 15 հազար դրամի դիմաց այս տարի այն կազմում է 18 հազար դրամ: Վ. Արամյանը դեռ վաղ է համարում 2010-ի պետական բյուջեի վերաբերյալ թվեր հրապարակելը, քանի որ դրանք դեռ վերջնական չեն, այդուհանդերձ, նշում է, որ հաջորդ տարի ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 25-26 տոկոս` 2009-ի 20-22 տոկոսի դիմաց: 2010-ին որեւէ կրճատման ենթակա չէ նաեւ կենսական նշանակության մի շարք ծրագրերի համար նախատեսված ýինասնավորումը, հնարավոր են կրճատումներ որոշ կապիտալ ծախսերի մասով:

Հայերեն

«Հայաստան» դաշինքը բարձր է գնահատում ընտրողների ակտիվությունը

Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 57 ահազանգ է ստացել․ ձերբակալվել է 14 անձ

Արուսյակ Ջուլհակյանը հետընտրական լուրջ զարգացումներ չի կանխատեսում

Այս պահի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրացուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ

Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամրուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության․ նախագահ

Համատիրության նախագահն ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին. խախտվել է գաղտնիությունը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքացիներին կոչ է անում առաջիկա ժամերին առավել ակտիվ մասնակցել ընտրություններին

Արայիկ Հարությունյանը հերքում է պնդումները, թե ընտրակաշառքների գործով ձերբակալությունները սկսվել են վերջին պահին

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ