Սպորտ

Դարչինյան-Դոներ ռեւանշ մրցամարտը կկայանա 2010 թվականին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրոդ թեթեւ քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի հայազգի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հայտարարել է, որ ինքը մեծապես հետաքրքրված է Նոնիտո Դոների հետ ռեւանշ մրցամարտ անցկացնելու հնարավորությամբ: Հիշեցնենք, որ հայազգի բռնցքամարտիկն իր կարիերայի առաջին պարտությունը կրել է հենց ýիլիպինցի բռնցքամարտիկից: «boxingscene.comե-ի փոխանցամբ, Դարչինյանը նշել է, որ մինչ Դոների հետ ռեւանշ մրցամարտի անցկացումը ծրագրում է անցկացնել եւս երկու մենամարտ, որից հետո ամբողջովին կկենտրոնանա Դոների հետ մրցամարտի վրա: Նշենք, որ Վ. Դարչինյան-Ն. Դոներ մենամարտն ամենայն հավանականությամբ կկայանա 2010 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում