ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-
Պետրոսյանը ողջունում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: «Առիթը հարմար է, քաղաքական ինտրիգ չկա,
սպորտային հանդիպում է, եւ դա կարող է հնարավորություն տալ սառույցը
հալեցնելու համարե,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Լ.Տեր-Պետրոսյանը`
տարօրինակ համարելով, որ մինչ այժմ Թուրքիայի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի
այցելել Հայաստան (ՀՀ նախագահները չորս անգամ եղել են Թուրքիայում): Նա
Թուրքիայի վարչապետի` «Կովկասում կայունության եւ համագործակցության
միությունե ստեղծելու նախաձեռնությունը դրական քաղաքական նախաձեռնություն է
համարում: «Նման նախաձեռնությունները հոգեբանորեն նպաստում են իրավիճակի
մեղմացմանը, հարաբերությունների հեշտացմանըե,-նշեց Լ.Տեր-Պետրոսյանը`
ավելացնելով, որ Թուրքիայի հետ պետք է հաստատել նորմալ, բարիդրացիական
հարաբերություններ, առանց նախապայմանների:
Խոսելով Հարավային Օսիայի շուրջ ծավալված իրադարձությունների, դրանց
հանգուցալուծման վերաբերյալ` Լ.Տեր-Պետրոսյանը նկատեց, որ մի կողմից սառեցված
հակամարտությունները մեկը մյուսի հետեւից լուծվում են, մյուս կողմից այդ
գործընթացը չի նշանակում, որ հեշտանում է մյուս հակամարտությունների լուծումը:
Նա չի բացառում, որ այդ նախադեպերը գուցե ավելի բարդացնեն մնացած
հակամարտությունների` Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի լուծումները: Նրա
դիտարկմամբ` մի դեպքում գործում է տարածքային ամբողջականության, մյուսում`
ազգերի ինքնորոշման սկզբունքը, բայց իրականում դրանք երկուսն էլ չեն գործում,
«գործում են նպատակահարմարության, գերտերությունների շահերից բխող
սկզբունքներըե: «Մի գերտերություն մի դեպքում կարող է նախապատվությունը տալ
տարածքային ամբողջականությանը, մյուս դեպքում` նույնքան համոզվածությամբ`
ազգերի ինքնորոշման սկզբունքին: Միջազգային իրավունք կոչեցյալը զորեղների եւ
հզորների իրավունքն է. աշխարհում կարգը որոշում են աշխարհի 4-5 զորեղները:
Ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ կստեղծվի, ինչպես կլուծվի ԼՂ հարցը, դժվար
է ասել: Կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ Լեռնային Ղարաբաղը
ճանաչվիե,-նշեց Լ.Տեր-Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է ռուս-վրացական հակամարտության հարցում իր արտահայտած
տեսակետների «պրոռուսականե որակմանը, նա նշեց, որ իր հայտարարությունը
պրոռուսական չէր, իսկ իր թիմն աչքի չի ընկել հակառուսական դիրքորոշումներով:
Նա կրկին ներկայացրեց իր դիտարկումներն այն մասին, որ Ռուսաստանը միջամտեց`
թույլ չտալու ցեղասպանություն: «Ես պատմաբան եմ, քաղաքական գործիչ եւ
ընդդիմադիր: Ես կաշկանդված չեմ հարկադիր տեսակետ արտահայտել կամ լռել: Այդ
առումով ես Հայաստանի իշխանություններին չեմ մեղադրում. եթե ես լինեմ
իշխանություն, գուցե ավելի զգուշավոր լինեմե,-ասաց նա:
Ներքաղաքական գործընթացների, իր ղեկավարած շարժման հետագա
գործողությունների մասին նա նշեց, որ հորիզոնական մակարդակով եւ տարբեր
ուղղություններով կտարվի քաղաքական պայքարը` հասունացնելու այն ոչ թե որպես
«անորոշ զանգվածի, այլ քաղաքական մեծամասնության ցանկությունե: «Ես դրան
ձգտում եմ, կհաջողվի` կհաջողվի, չհաջողվի...ես համեստ մարդ եմ: Կհասնենք նրան,
ինչին ձգտում ենք, չենք հասնի` ոչինչ, աշխարհը չվերջացավե,-ասաց նա: Լ.Տեր-
Պետրոսյանը խոստովանեց, որ նստացույցները, հացադուլները չէին բխում շարժման
խնդիրներից: «Մենք մեզ պատրաստ ու գիտակից էինք զգում որպես կայուն, մշտական
ընդդիմություն, որը պետք է ամենօրյա պայքար մղեր: Սակայն մենք ճիշտ ճանապարհից
չենք շեղվելու, չենք խախտելու օրենքը, դիմելու բռնությունների: Ցանկացած
ընդդիմություն երբեմն իր հրատապությունը կորցնում է, սակայն մենք կաշխատենք
այդպիսին չլինելե,-ասաց նա:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում շարժման
ներկայացուցիչների պասիվությունն ու թեկնածություններ չառաջադրելը նա
պատճառաբանեց ոչ նպատակահարմարությամբ ու հարմար թեկնածու չլինելով:
Կարեւորելով Երեւանի քաղաքապետի ընտրությունները` Լ.Տեր-Պետրոսյանը նշեց, որ
թաղապետերի, գյուղապետերի ընտրություններում շարժման ներկայացուցիչները
ինքնանպատակ խնդիրներ չեն դնում: «Որտեղ կա հարմար թեկնածու, մենք պաշտպանում
ենք այդ թեկնածուին: Նույն սկզբունքը կկիրառվի նաեւ ապագայումե,-ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ում է տեսնում շարժումը գլխավորելու իր արժանի
իրավահաջորդի դերում` նա նշեց, որ «անհատները կարեւոր չենե: «Այսօր այնպես է
դասավորվել, որ ես եմ առաջնորդում շարժումը: Մեր գլխավոր նպատակն այն մշտական
քաղաքական գործոն դարձնելն է, եթե դառնա` միշտ էլ առաջնորդներ կգտնվեն, իսկ ով
էլ գտնվի, հավատացնում եմ, արժանի կլինիե,-ասաց նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրեն մրցակից դիտելու մասին հարցին
ի պատասխան նա նշեց. «Ես տասը տարի քաղաքականութմաբ չեմ զբաղվել, գիտությամբ
եմ զբաղվել, եւ այդ ժամանակ ոչ մեկի քաղաքական մրցակիցը չեմ եղել: Չգիտեմ
Ռոբերտ Քոչարյանն ինչով է զբաղվում, բայց երբ մտնի քաղաքականություն, եւ ես էլ
մնամ քաղաքականության մեջ, բնականաբար մենք կլինենք մրցակիցներ, չի բացառվում`
նաեւ դաշնակիցներ դառնանք. քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր էե: