Ա. Աբրահամյանն հրաժարվել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից եւ շպրտել այն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Խաչատրյան): Պեկինի Օլիմպիական խաղերում Շվեդիան ներկայացնող հայազգի ըմբշամարտիկ Արա Աբրահամյանն այսօր հրաժարվել է իրեն շնորհված բրոնզե մեդալից եւ շպրտել այն: «Ռոյթերսե լրատվական գործակալության փոխանցմամբ` հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում 84 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Ա. Աբրահամյանը մասնակցել է պարգեւատրման արարողությանը եւ ստացել մեդալը, ինչից հետո իջել է պատվանդանից, շպրտել մեդալը մրցագորգի վրա եւ հեռացել: Այդ քայլով նա իր բողոքն է արտահայտել մրցավարների դեմ, որոնք, ըստ նրա` անարդարացիորեն կիսաեզրափակիչում հաղթանակը շնորհել են իր մրցակցին` իտալացի Անդրեա Մինգուցիին, որն էլ դարձել է օլիմպիական չեմպիոն: «Ինձ պետք չէ այս մեդալը, ես ոսկի էի ցանկանում եւ եկել էի այստեղ դրա համարե,- հայտարարել է Ա. Աբրահամյանը: 33-ամյա ըմբշամարտիկը հայտնել է նաեւ, որ հրաժեշտ է տալու սպորտին: «Սա իմ վերջին մրցաշարն է: Ես ոսկի էի ուզում, հետեւաբար` ձախողված եմ համարում այս Օլիմպիական խաղերըե, - ասել է հայազգի ըմշամարտիկը: Շվեդիայի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեո Միլարին քաղաքական է անվանել մրցավարների որոշումը: Մեկնաբանելով պարգեւատրման արարողության ժամանակ Ա. Աբրահամյանի պահվածքը` Անդրեա Մինգուցին նշել է, որ Շվեդիան ներկայացնող մարզիկը որոշ չափով փչացրել է պարգեւատրման արարողությունն իր համար: «Անշուշտ, կարելի է միշտ հարցականի տակ առնել մրցավարների կայացրած որոշումները, սակայն սպորտում հարկ է մարզիկի կեցվածք դրսեւորել եւ ընդունել արդյունքները ու պարտությունըե:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն