üրանսիայում կայացած բասկետբոլի խոշոր միջազգային մրցաշարում Տիգրան Հակոբյանը զբաղեցրել է 4-րդ տեղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Զավեն Վարդանյան): üրանսիայում ապրիլի 6-9- ը կայացած բասկետբոլի խոշոր միջազգային մրցաշարում մինչեւ 18 տարեկանների Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Տիգրան Հակոբյանը զբաղեցրել է 4-րդ տեղը նետումների մրցաշարում: Միջազգային այս մրցաշարին մասնակցել են üրանսիայի, Իսպանիայի, Լիտվայի, Ալժիրի, Խորվաթիայի, Բելգիայի եւ շատ այլ երկրների թիմեր: Հայաստանի մարզիկները համառ մցրցապայքար ցուցադրելով` հիմնականում փորձի պակասի պատճառով զիջել են ýրանսիացիներին՝ 28:44, Լիտվայի թիմին՝ 29:49, Բելգիայի թիմին՝ 24:43 հաշվով, բայց կարողացել են լավ տպավորություն թողնել սկսնակ թիմի համար եւ այս անգամ զբաղեցնել 8-րդ տեղը ընդհանուր մրցաշարում: Մրցաշարի հաղթող է դարձել Ալժիրի երիտասարդական հավաքականը, որը դրամատիկ մրցապայքարում եզրափակիչում հաղթել է լիտվացիներին: Լիտվացիների գլխավոր մարզիչ Ռեգիմանտաս Յուշկայի խոսքերով, եթե Հայաստանի բասկետբոլիստները հնարավորություն ստանան մեկ մրցաշրջանի ընթացքում միջինը 70 հանդիպում անցկացնել, ապա անպայման հաջողության կհասնեն: üրանսիացիների մարզիչ Դեյվիդ Սեկը նշել է, որ եթե հայ մարզիկները ավելի ճշգրիտ լինեին նետումներում, ապա մրցամարտի հաշիվը այլ կլիներ: Երկու մարզիչներն Էլ նշել են, որ Հայաստանի թիմին հաղթելը այդքան Էլ հեշտ չԷր եւ որ հայ մարզիկներն ընթացքում արդեն կարողանում Էին բարելավել իրենց խաղը: Նրանց խոսքերով` Հայաստանի բասկետբոլիստների մեկնարկն այս հեղինակավոր մրցաշարում, որը գրանցված Է üրանիայի բասկետբոլի տարեկան օրացույցում եւ ուժեղ երկրների թիմերի մասնակցությամբ անցկացվում է արդեն 8-րդ անգամ, կարելի Է նորմալ համարել: Նա նշել է, որ հայ մարզիչները դիմեցին որոշ ռիսկի, անհրաժեշտ փորձ չունեցող թիմին միանգամից բերելով այս մրցաշարին, որտեղ խաղում են Եվրոպայի եւ Աýրիկայի առաջատար երկրների թիմերը, ինչը հարգանքի Է արժանի եւ անպայման իրեն կարդարացնի:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան