Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին շնորհվեց ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Հայ առաքելական եկեղեցու արեւելյան թեմի (Նյու Յորք) առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին գիտության ասպարեզում ունեցած մեծ ներդրման համար այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս üադեյ Սարգսյանը շնորհեց ակադեմիայի բարձրագույն պարգեւը՝ ոսկե մեդալը: Նման գնահատանքի արժանանալու առթիվ սրբազանին այսօր շնորհավորելու Էին եկել ԳԱԱ նախագահն ու փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, բազմաթիվ ակադեմիկոսներ ու գիտնականներ, որոնց խոսքերով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ոչ միայն հայ եկեղեցու արժանավոր սպասավոր Է, այլեւ՝ ազգային մշակույթի եւ գիտության նվիրյալ բարեկամ: Իրենց ելույթներում նրանք հիշեցին, թե ինչպես 1990- ական թվականների դժվարին տարիներից սկսած մինչ օրս սրբազանը բազմիցս դրամաշնորհներ Է հատկացրել եւ հատկացնում ակադեմիային ու գիտական այս կամ այն ծրագրերին՝ մեծ ուշադրության արժանացնելով հատկապես հայագիտությանը, աջակցել ակադեմիայի համակարգչային ցանցի եւ դասարանների ստեղծման աշխատանքներին եւ այլն: Պարգեւատրման եւ մեծարանքի հանդիսությանը ներկա Էին նաեւ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ Հայաստան ժամանած Հայ առաքելական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդարանի աշխարհիկ եւ հոգեւոր խորհրդի անդամները: Ի դեպ նրանք սրբազանի հետ միասին հանդիպել են Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի անդամների հետ, այցելել են Մայր տաճար ու ներկա գտնվել Վեհափառ հայրապետի գահակալության 5-ամյակի տոնակատարությանը, այցելել են նաեւ Սեւանի Վազգենյան դպրանոց, Հայ օգնության ýոնդի գրասենյակներ եւ այլն:

Հայերեն