2 րոպեի ընթերցում
Սեփական ֆինանսների արդյունավետ կառավարումից մինչև զեղծարարություններից պաշտպանվելու սկզբունքներ․ Իդրամի և IDBank-ի ֆինանսական գրագիտության դասընթացն այս անգամ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում էր։
Հանդիպման ընթացքում կրթահամալիրի սաները ծանոթացան ֆինանսական հիմնական հասկացություններին, սովորեցին ինչպես պաշտպանել անձնական տվյալները զեղծարարներից և կայացնել ավելի պատասխանատու որոշումներ։
Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ դասընթացների գլխավոր նպատակը հասարակության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելն է։
«Իդրամն ու IDBank-ը շուրջ երեք տարի իրականացնում են ֆինանսական գրագիտության դասընթացներ հասարակության տարբեր տարիքային խմբերի համար։ Թվային գործիքների զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են նաև զեղծարարությունների ռիսկերը։ Վստահ եմ՝ այս դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն օգնում են մարդկանց լինել առավել զգոն, իրազեկված և պաշտպանված» ,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցների համակարգող Ալեքսանդր Շագաֆյանը ընդգծեց ֆինանսական գրագիտության կարևորությունը։
«Ֆինանսական գրագիտությունն այսօր մեր կյանքի անբաժանելի մասն է։ Երիտասարդները շատ ակտիվ են թվային տիրույթում և օգտվում են բազմաթիվ ֆինանսական գործիքներից։ Այսպիսով՝ նրանց համար կենսական անհրաժեշտություն է տիրապետել այդ գիտելիքներին՝ զեղծարարների զոհ չդառնալու համար», - նշեց Ալեքսանդր Շագաֆյանը։
Իդրամն ու IDBank-ը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացները՝ նպատակ ունենալով ձևավորել իրազեկ և թվային աշխարհում պաշտպանված հասարակություն։
ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ