ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերն ակտիվացել են

1 րոպեի ընթերցում

Ակտիվացել են Ազգային անվտանգության ծառայության անունից Telegram հավելվածի միջոցով իրականացվող խարդախության փորձերը։ 

Քաղաքացիներին զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ և տարբեր պատրվակներով պահանջելով բանկային հաշիվներում առկա գումարները կանխիկացնել, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ հորդորելով քաղաքացիներին չվստահել նման զանգերին ու հաղորդագրություններին, չփոխանցել գումար կամ կրիպտոակտիվներ, իսկ կասկածելի դեպքերում տեղեկացնել իրավապահ մարմիններին։

 

Հայերեն