Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի ներկայացուցիչների՝ Մոսկվա այցի, ինչպես նաև Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններին նրանց մասնակցության վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Առայժմ եվրոպացիների հետ Մոսկվայում հանդիպում անցկացնելու շուրջ պայմանավորվածություն չկա, ինչպես նաև որոշում չկա եռակողմ բանակցություններին նրանց մասնակցության վերաբերյալ», - «Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ուշակովը։

Նոյեմբերի 25-ին ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, ասել է, որ ռուսական կողմը «որոշակի աշխատանքային շփումներ է իրականացնում» եվրոպացիների հետ, սակայն նա այդ շփումները որակել է որպես սակավ արդյունավետ, իսկ Ուկրաինայի կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը՝ հակասական։

Հայերեն

Աշոտ Սաղյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնի միասնական թեկնածու

Բուլղարիայի վարչապետը չափազանց մեծ դեֆիցիտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքը բնորոշել է որպես «կոշտ քննադատություն». BTA

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները

Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

ՀՀ գլխավոր դատախազն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Գերմանիայի բանակի պատմության մեջ առաջին ԱԹՍ գունդը կզինվի ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներով. Politico

ՍԱՏՄ-ն հերքում է վարակված խոզերի՝ Հայաստան ներմուծման մասին տեղեկությունները

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 25/11/26