Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

3 րոպեի ընթերցում

Վերջին 15 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բուխարեստում ունեցած հանդիպումն ամփոփող ասուլիսի ժամանակ։

«Սա պատմական պահ է մեր և երկու երկրների ժողովուրդների համար։ Մեր ժողովուրդները սերտ և ամուր կապեր ունեն։ Հայերի և ռումինացիների միջև կապերը հին են ու պատմական։ Իհարկե, եղել են հայկական ծագմամբ անձնավորություններ, ովքեր նպաստել են Ռումինիայի զարգացմանը»,- նշել է Ռումինիայի վարչապետը։

Լուկա Նիկուլեսկուն առանձնահատուկ ընդգծել է, որ այս տարի նշվում է Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը լավագույն կերպով նշվեց «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ստորագրմամբ։

«Իհարկե, մենք կարող ենք Ռումինիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունն էլ ավելի զարգացնել։ Այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ այս պահի դրությամբ էլ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է»,- ասել է Լուկա Նիկուլեսկուն։

Ռումինիայի վարչապետը նաև կարևորել է Հայաստանի հետ տնտեսական գործակցության խորացումը՝ այս շրջանակում ընդգծելով գործարար համաժողովի անցկացման անհրաժեշտությունը։ Լուկա Նիկուլեսկուն նշել է, որ այս պահի դրությամբ Ռումինիայի և Հայաստանի միջև կա 100 միլիոն եվրոյի ապրանքաշրջանառություն։

«Այսօր մենք շատ լավ քննարկումներ ենք ունեցել։ Շատ շնորհակալ եմ ինձ Երևան հրավիրելու համար։ Ես անպայման կայցելեմ Երևան։ Իմ այցով կփորձեմ էլ ավելի սերտացնել Բուխարեստի և Երևանի միջև կապերը։ Մենք նաև կկազմակերպենք գործարար համաժողով, ինչը շատ կարևոր է Ռումինիայի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունների համար»,- նշել է Ռումինիայի վարչապետը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը նոյեմբերի 24-ին Բուխարեստում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։

Հայերեն Русский

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26