1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուները երկուսն են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ֆեդերացիայի կողմից տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված կարգով մինչև 20.11.2026 թվականը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։
ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ու գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին: