Հայաստանը հրավիրվել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գագաթնաժողովի պաշտոնական կայքում:

Դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք գագաթնաժողովին հրավիրվել են մասնակցելու նաև Ադրբեջանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ղազախստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը և Վիետնամը: Հատուկ հրավիրյալների թվում է նաև Լեհաստանը։ 

G20-ի անդամ երկրներն են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Կորեան, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Մեծ քսանյակի գագաթնաժողովին կմասնակցեն նաև Աֆրիկյան Միությունը և Եվրոպական Միությունը:

Հայերեն English Español فارسی Русский Türkçe 中文

Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվի. քաղաքացիները կուտակած գումարները կկարողանան ծախսել ցանկացած ուղղությամբ

Նազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

ԿԳՄՍՆ-ին 2027-ին նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 միլիարդ դրամ

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդում, ԵՄ վիզաների ազատականացում. հաստատվել է ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումների ծրագիրը

CENTCOM-ի ղեկավարը բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ

Վարչապետը Սահմանադրության ընդունման դեպքում խոստացել է հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու

Խնդիր ենք դրել 2029-ին ունենալ ԵՄ վիզաների ազատականացում․ ՀՀ վարչապետ