1 րոպեի ընթերցում
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է նշանակվել Սեդա Ղուկասյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Սիրով և մե՜ծ պատասխանատվությամբ միացել եմ Կենտրոնական բանկի պրոֆեսիոնալների թիմին՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի կարգավիճակով»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Սեդա Ղուկասյանը նախկինում զբաղեցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի և հանձնաժողովի խոսնակի պաշտոնը՝ համակարգելով հանրային հաղորդակցությունը։ Աշխատանքից ազատվել է 2026 թվականի հուլիսի 15-ին՝ իր դիմումի համաձայն։