Կառավարությունը նախատեսում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության շեմը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում միկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 միլիոն դրամից կբարձրանա և կդառնա 50 միլիոն դրամ։ Այսպիսով, կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հնարավորություն կունենան միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնել, եթե հարկային տարվա ընթացքում իրենց գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցում 50 մլն դրամը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Մեր նպատակը փոքր բիզնեսի համար հաշվառման և վարչարարության բեռը նվազեցնելն է, ոչ թե տնտեսավարողների միջև անհավասար հարկային արտոնություններ ստեղծելը։ Այդ պատճառով հատուկ ուշադրություն ենք դարձնելու հարկման համակարգերի միջև չեզոքությանը, գործարքների պատշաճ փաստաթղթավորմանը և էական կամ պարբերական խախտումների դեպքում արտոնյալ ռեժիմներից օգտվելու սահմանափակումներին»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հարկային համակարգի կանխատեսելիությունն ու կայունությունն ապահովելու նպատակով հաջորդ տարվանից նախատեսվում է ներդնել հարկային օրենսդրությունում հիմնական փոփոխությունները մեկ անգամ իրականացնելու մեխանիզմներ։

 «Առաջիկայում ներկայացնելու ենք նաև նախագիծ, որը հնարավորություն կտա էականորեն կրճատել ներդրումների հետգնման ժամկետը։ Կսահմանվեն կարգավորումներ, որոնցով հարկ վճարողը հարկման նպատակով կկարողանա իր ցանկությամբ ընտրել հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները»,- նշել է նա։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ մինչև 2027 թվականի ավարտը կերկարաձգվեն նաև գյուղատնտեսության ոլորտի հարկային արտոնությունները։

«Այս տարի ընդունված օրենսդրական փոփոխություններով վերանայվել են առաջիկա տարիների ակցիզային հարկի դրույքաչափերը, որոնք կիրառվելու են 2027 թվականից։ Միաժամանակ կոնյակագործությունը, ինչպես նաև մրգային օղիների արտադրությունը խթանելու նպատակով կատարվել են ակցիզային հարկի դրույքաչափերի որոշակի նվազեցումներ«,-ասել է նախարարը՝ հավելելով, որ միջնաժամկետ թիրախն է 2031 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կայունացնել 26 տոկոսի մակարդակում։

«Հարկային քաղաքականության երկու խնդիրները՝ ներառական տնտեսական աճի խթանումն ու պետական եկամուտների ավելացումը մենք միմյանց չենք հակադրում։ Արդար և պարզ հարկային կանոնները նպաստում են ներդրումներին, իսկ աճող և ավելի թափանցիկ տնտեսությունը հնարավորություն է տալիս ընդլայնել պետության ֆինանսական կարողությունները»,- ասել է ֆինանսների նախարարը։

Հայերեն English Русский

Նարեկ Կարապետյանն առաջարկում է բյուջեում առաջնահերթություն տալ արտադրության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության շեմը

Շատ կցանկանայի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվեր. Գերմանիայի ԱԳ նախարար

ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը

Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2027 թվականին կկազմի 13.6 տրիլիոն դրամ. Վահե Հովհաննիսյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը

Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը

Արարատի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի

Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել է․ Վահե Հովհաննիսյան

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն