Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան՝ նշելով, որ քաղաքական գործունեությունը պետք է տարբերակել քրեական հետապնդման ենթակա արարքներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահն այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ խոսելով ընդդիմադիր գործիչներին ու առաջնորդներին կալանավորելու մասին հարցից։

«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Եկեք տարբերակենք՝  քաղբանտարկյալն այն անձն է, որը կալանավորվում է իր քաղաքական գործունեության կամ արտահայտած քաղաքական մտքերի համար»,- նշել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ընտրակաշառք տալը, ահաբեկչական գործողություն պլանավորելը կամ Ազգային ժողովի դեմ հարձակում կազմակերպելը քաղաքական գործունեություն չեն։

«Ընտրակաշառք տալը քաղաքական գործունեություն չի։ Ընտրակաշառք տալը հանցանք է, և դրա մեղադրանքով կալանավորված անձը քաղբանտարկյալ չի»,- նշել է նա։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի ընտրություններում թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը՝ Ռուբինյանը ցավակցել է՝ միաժամանակ ընդդիմությանը մեղադրելով դեպքը քաղաքական շահարկման առարկա դարձնելու մեջ։

Կալանքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ընդգծել է, որ դրա կիրառումը դեռ չի նշանակում անձի մեղավորության հաստատում։

«Երբ անձը կալանավորվում է, դա դեռ չի նշանակում, որ նա դատապարտված է կամ մեղքն ապացուցված է։ Դա նշանակում է, որ կալանքը տրված է որպես խափանման միջոց, և հետո պետք է լինի դատավարություն»,- ասել է Ռուբինյանը։

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացը

Հորմուզի նեղուցում գերլցանավ և գազատար նավ են բախվել ականների. ԻՀՊԿ

Ռուսաստանում կայացել է Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ միջոցառումը

Սլովակիայի համար 120 օրով երկարացվել է ՌԴ-ից նավթի գնման դեպքում ամերիկյան պատժամիջոցներից ազատումը

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում

ԱԺ նախագահը հայտարարել է կաթողիկոսի հեռանալու անհրաժեշտության մասին

Սևանա լիճ է բաց թողնվել 705 700 հատ «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ ԱԺ նախագահ

Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք

Թրամփը ժամանել է Ֆիլիպիններ, որտեղ հանդիպել է նաև Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի ղեկավարների հետ