Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 նոյեմբեր,  2026           

ՀՀ նախագահականՀՀ ԱԺ

Ժամը 10։30-ին Ազգային ժողովի 414 դահլիճում տեղի կունենա Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Ժամը 11։00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։

Պետական կառույցներ

Ժամը 10։00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը։

Աշխատաժողովին կմասնակցեն առաջատար հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։  Աշխատաժողովի ժամանակ կներկայացվի հայկական գենոմի նախագիծը, բնակչության գենետիկական ուսումնասիրությունների պատմությունը Հայաստանում, Եվրոպայի բնակչության գենոմային հետազոտությունների նախագիծը, գենետիկական տեղեկատվության կիրառումն առողջապահության և հիվանդությունների կանխարգելման ոլորտներում, մարդու գենետիկայի ծրագրի կառավարումը, տարբեր երկրներում գենոմային ուսումնասիրությունների արդյունքները, գենոմիկայի զարգացումը տարբեր երկրներում և թե ինչ է ստանում երկիրն այդ զարգացման արդյունքում։ Կներկայացվեն մոլեկուլային բժշկության դարաշրջանում քաղցկեղի բուժման զարգացման միտումները, «Illumina» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության լուծումները վերարտադրողական առողջության ոլորտում։

 Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի (IBRS Council) նախագահ Մարիամ Մանուկյանի, Հայ-հունգարական գործարար խորհրդի նախագահ Աննա Մարիա Շիկոյի,  Հայ-հունգարական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Անահիտ Սիմոնյանի ասուլիսը:

ԹԵՄԱ․-  Երևանում բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդ։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16։00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Հայ-հունգարական գործարար խորհուրդ» հասարակական կազմակերպության պաշտոնական բացման արարողությունը։ Խորհրդի հիմնական առաքելությունն է՝ աջակցել հայ գործարարներին միջազգային շուկաներ մուտք գործելու, նոր գործընկերներ գտնելու, արտահանման և ներմուծման հնարավորություններ զարգացնելու, ներդրումներ ներգրավելու և փոխշահավետ գործարար կապեր հաստատելու գործում։ +374 91 400836:

Հայերեն

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը