Եվրոպան չպետք է ընկնի Ռուսաստանի ծուղակներն Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Կայա Կալաս

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու շուրջ բանակցություններին մասնակցելիս Եվրոպան պետք է զգուշանա ռուսական «ծուղակներից», նոյեմբերի 13-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ԵՄ գագաթնաժողովին ժամանելիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է AFP գործակալությունը։

Պաշտոնյան ընդգծել է, որ հրադադարի հաստատումը շարունակում է մնալ գլխավոր առաջնահերթությունը։

«Բայց, կրկին, գիտեք, մեզ նախ և առաջ հրադադար է պետք։ Եթե սկսենք խոսել այն մասին, թե ինչ է Ռուսաստանը պահանջում անվտանգության ճարտարապետության վերաբերյալ, ապա մենք իրականում կընկնենք Ռուսաստանի կողմից մեզ համար լարված ծուղակները. մենք ուշադրությունը կշեղենք այն փաստից, որ հրադադար չկա, և փաստացի կսկսենք լսել նրանց պահանջները», - նշել է Կալասը։

Նա կոչ է արել կենտրոնանալ բուն խնդրի վրա։

«Մենք ունենք մեկ ագրեսոր և մեկ զոհ։ Ընդ որում, ագրեսորը չունի անվտանգային մտահոգություններ, քանի որ ոչ ոք երբեք նրանց վրա չի հարձակվել։ Նրանք են հարձակվել ուրիշների վրա։ Կենտրոնացեք թեմայի վրա», - հավելել է Կալասը։

Հայերեն Русский

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Եվրոպան չպետք է ընկնի Ռուսաստանի ծուղակներն Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Կայա Կալաս

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը

Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները