Լիտվայի նախագահը դեմ է արտահայտվել Ռուսաստանին սահմանակից երկրներից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմանը

1 րոպեի ընթերցում

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան դեմ է հանդես եկել Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը Ռուսաստանին սահմանակից երկրներից դուրս բերելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է LRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։

«Դա չի կարելի թույլ տալ։ Կարծում եմ՝ եվրոպացի բոլոր ղեկավարները դա հիանալի հասկանում են, և ոչ ոք երբեք չի համաձայնի այդպիսի պայմանների», - հայտարարել է նա։

Նաուսեդան նաև կողմ է արտահայտվել անվտանգության եվրոպական ճարտարապետության մոդելին, որի հիմքում ընկած է ՆԱՏՕ-ն։

Ռուսաստանը քանիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման կապակցությամբ։

Հայերեն Русский