Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Անցած գիշեր Հորմուզի նեղուցում խախտում իրականացնող երկու լցանավի հետ կապված միջադեպեր են տեղի ունեցել։ Չնայած ԻՀՊԿ ռազմածովային ուժերի՝ Հորմուզի նեղուցում հարավային երթուղու վտանգավորության վերաբերյալ բազմակի նախազգուշացումներին, նավերը շարժվել են չարտոնված երթուղով։ Ուժգին պայթյունի հետևանքով դրանք կանգ են առել», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կորպուսը նշել է, որ երկու նավերն էլ սուպերտանկերներ են եղել և ընդհանուր առմամբ տեղափոխել են ավելի քան 4 միլիոն բարել նավթ։

Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների հանգուցային երթուղիներից մեկն է։

Նեղուցով նավագնացությունը զգալիորեն սահմանափակվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողության սկսվելուց հետո։ Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել սահմանափակումները մինչև իր պահանջների կատարումը, այդ թվում՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների վերացումը։

Հայերեն Русский

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են․ Սրբուհի Գալյան

Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի