Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, նոյեմբերի 12-ի առավոտյան ժամանել է Բեյրութ և հանդիպել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման վերաբերյալ նախագահ Աունը գրառում է կատարել X միկրոբլոգում։

«Լիբանանն ակնկալում է համագործակցության և գործընկերության նոր փուլ լիբանանա-թուրքական հարաբերություններում, մասնավորապես՝ ներդրումների, վերակառուցման, առևտրի, զբոսաշրջության և ենթակառուցվածքների ոլորտներում»,- նշվել է գրառման մեջ։

Իր հերթին Բիլալ Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Լիբանանի իշխանությունների ձեռնարկած քայլերին՝ իր զինված ուժերի միջոցով երկրի ամբողջ տարածքում պետական ​​ինքնիշխանությունը տարածելու համար։

Lebanon 24-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը հատուկ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ իր հարաբերություններին, որի հետ ունի խորը պատմական, մարդասիրական և մշակութային կապեր։

Նախագահ Աունը նաև բարձր է գնահատել այն դերը, որը Թուրքիան կարող է խաղալ Լիբանանի և տարածաշրջանի կայունությանն աջակցելու գործում։

Նա իր ողջույններն է փոխանցել նախագահ Էրդողանին և շնորհակալություն հայտնել Լիբանանին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով Լիբանանի հանձնառությունը շարունակելու նրա հետ համագործակցությունը՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և երկու երկրների միջև համագործակցության ավելի լայն հորիզոններ բացելու նպատակով։

Հայերեն

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են․ Սրբուհի Գալյան

Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի