1 րոպեի ընթերցում
Մեկնարկել է ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի «Արարատ-Արմենիա» - «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի վաճառքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիա»-ի մամուլի ծառայությունը:
ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի հիմնական փուլի հերթական՝ «Արարատ-Արմենիա» - «ՆԵԿ Նեյմեգեն» հանդիպումը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում դեկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 21:45-ին:
Տոմսերը կարժենան` Հյուսիսային տրիբունա - 3000 դրամ, Հարավային տրիբունա - 3000 դրամ, Արևելյան տրիբունա - 3000 դրամ, Արևմտյան տրիբունա - 3000 - 6000 - 10000 դրամ: