Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

2 րոպեի ընթերցում

Արհեստական ​​բանականությունը (ԱԲ) մինչև 2030 թվականը 1․7 միլիոն աշխատատեղերի զուտ աճ կապահովի աշխարհում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի կանխատեսում է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկաների հետազոտություններ իրականացնող ​​և դրանց վերաբերյալ խորհրդատվական գործունեություն ծավալող ամերիկյան Gartner ընկերությունը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ մինչև ընթացիկ տասնամյակի ավարտը ԱԲ-ն կստեղծի 10․6 մլն նոր աշխատատեղ, միաժամանակ հանգեցնելով 8․9 մլն աշխատատեղի կրճատմանը։

«Այն կազմակերպությունները, որոնք ամենամեծ առաջընթացն են գրանցել ԱԲ-ի ներդրման գործում, այն չեն դիտարկում որպես աշխատուժին փոխարինող միջոց, այլ համարում են օպերացիոն գործունեության վերափոխման և կադրային ու տեխնոլոգիական կարողությունների վերահավասարակշռման խթան՝ փոփոխվող շուկաներում մրցունակության պահպանման համար»,- Բարսելոնայում կայացած Gartner IT Symposium/Xpo միջոցառման ընթացքում հայտարարել է ընկերության առաջատար վերլուծաբան Հելեն Պուատևենը։

2026 թվականին աշխատաշուկայի վրա ԱԲ ազդեցության առավել նշանակալի գործոններից է եղել 1,3 մլն աշխատատեղերի ստեղծումը հետաձգելու վերաբերյալ ընկերությունների որոշումը։ Բացի այդ, այս տարի կրճատվել է 2․2 մլն, ստեղծվել է՝ 1․6 մլն աշխատատեղ։

Gartner-ի կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը ԱԲ-ի պատճառով աշխարհում աշխատանքից կզրկվի աշխատողների 0․4-1․8 տոկոսը։ Ընդ որում, նրանց ավելի քան 20 տոկոսը կամ մոտավորապես 435․5 միլիոն մարդ, ստիպված կլինի հարմարվել աշխատանքի նոր ձևաչափերի։

 

Հայերեն English Русский

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր