Հայաստանում նոյեմբերի 14-21-ը կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2026 թ. նոյեմբերի 14-21-ը կազմակերպում է Մեդիագրագիտության շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Դիմակայելու արվեստը» խորագրի ներքո։

Մեկշաբաթյա միջոցառումներին միանալու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ դպրոցներին՝ առաջարկելով տարաբնույթ նախագծերով միանալ Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին:

Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է արդեն իններորդ անգամ։ Օգտվելով առկա կրթական ռեսուրսներից՝ այն հնարավորություն է ստեղծում կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար միջոցառումներ ու դասեր անցկացնել, մասնակցել առցանց և դեմառդեմ հանդիպումների՝ նպատակ ունենալով բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը, օգնել սովորողներին ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ շաբաթվա ընթացքում կրթական կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է հանդիպումներ՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների՝ Երևանից և մարզերից։

Նոյեմբերի 14-ին Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական մեկնարկը կազդարարվի Գեղագիտության ազգային կենտրոնում (հասցե՝ Սայաթ Նովա 6)՝ «Ազատ խոսքի արվեստը» ցուցահանդեսի բացմամբ։ Պաշտոնական միջոցառման ավարտից հետո տեղի կունենան «ԱԲ գրագիտություն» և «Մեդիան, արվեստը և կրթությունը․ պատրաստելով երեխաներին իրական աշխարհին» թեմաներով աշխատարաններ (բացման միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ):

Հայերեն English

Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

Ստուբը եվրոպական երկրներին կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ

Եգիպտոսը հայտնել է հութիներից պաշտպանության համար Սաուդյան Արաբիա զորքեր ուղարկելու մասին

Հայաստանում նոյեմբերի 14-21-ը կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել եկամտային հարկից ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին աջակցելու նախագծին

Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը

63-72 տարեկանները մինչև 2 մլն դրամի չափով բիզնես նախաձեռնությունների համար աջակցության հնարավորություն կունենան

COP31. ՀՀ վարչապետը մասնակցել է Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությանը

ՀՀ վարչապետն ու Չեռնոգորիայի նախագահն Անթալիայում անրադարձել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին

2027 թվականի բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը նախատեսվում է ավելացնել 57 միլիարդ դրամով