ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել եկամտային հարկից ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին աջակցելու նախագծին

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը 5 կողմ և 3 դեմ ձայներով դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին աջակցել հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և կուսակցություններին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը նոյեմբերի 11-ի նիստում ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը։

Առաջարկվում է սոցիալական ծախսերի շրջանակում ներառել նաև քաղաքացիների՝ այդ կազմակերպություններին անհատույց հատկացվող դրամական միջոցները։ Շահառուների շրջանակը, նրանց ներկայացվող չափանիշներն ու հատկացումների առավելագույն չափերը նախատեսվում է սահմանել Կառավարության որոշմամբ։

Սահակյանի ներկայացմամբ՝ հարկային մարմինը կազմակերպությունների մասին տեղեկությունների հիման վրա կձևավորի համապատասխան ցանկեր։ Դրանք հասանելի կլինեն հայտարարագրման համակարգում, իսկ քաղաքացին ինքը կորոշի՝ որ կազմակերպությանն աջակցել։

Փոխնախարարը պարզաբանել է, որ նախատեսվող չափանիշները չեն վերաբերում կազմակերպությունների գործունեության բովանդակության գնահատմանը։

«Ոչ մի ուղղության բովանդակային որևէ չափանիշ չի նախատեսվում։ Նշեցի չափանիշները, որոնք նախատեսվում են՝ երկու տարի գրանցում, հարկային պարտավորությունների բացակայություն և որոշակի ֆինանսական հաշվետվություն ներկայացնելը»,- ասել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ պահանջվող ֆինանսական տեղեկությունները վերաբերելու են, մասնավորապես, եկամուտներին ու ծախսերին։

Քննարկման ընթացքում պատգամավորները մտահոգություններ են հայտնել շահառուների ընտրության, քաղաքացիների քաղաքական նախապատվությունների գաղտնիության և ֆինանսավորման գործընթացում հնարավոր ճնշումների վերաբերյալ։ Զեկուցողը շեշտել է, որ ներկայացված մոտեցմամբ կազմակերպությունները համակարգում կհայտնվեն սահմանված պահանջներին համապատասխանելուց հետո, իսկ ֆինանսավորելու որոշումը կընդունի քաղաքացին։

Հայերեն English

Հայաստանում նոյեմբերի 14-21-ը կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել եկամտային հարկից ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին աջակցելու նախագծին

Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը

63-72 տարեկանները մինչև 2 մլն դրամի չափով բիզնես նախաձեռնությունների համար աջակցության հնարավորություն կունենան

COP31. ՀՀ վարչապետը մասնակցել է Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությանը

ՀՀ վարչապետն ու Չեռնոգորիայի նախագահն Անթալիայում անրադարձել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին

2027 թվականի բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը նախատեսվում է ավելացնել 57 միլիարդ դրամով

Արաղչին արձագանքել է Ֆրանսիայի մեղադրանքներին՝ կապված սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների հետ

Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին

Ֆինանսների նախարարը պարզաբանել է կենսաթոշակների նախատեսված բարձրացումից հրաժարվելու պատճառը