ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում շինարարության ակտիվությունը կշարունակվի, քանի դեռ երկիրը հետաքրքիր է ներդրումների համար, և օտարերկրացիներն ու արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները ցանկանում են այստեղ անշարժ գույք ձեռք բերել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին։

Ֆինանսների նախարարը հավելել է, որ դժվարանում է կանխատեսել, թե այդ գործընթացը որքան կտևի։

Պատգամավոր Հայկ Ֆարմանյանը նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շինարարության ոլորտը մատնանշվել է որպես Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերից մեկը։ Նա հետաքրքրվել է՝ որքա՞ն կարող է շարունակվել շինարարության աճը և տնտեսական աճ ապահովել։

Հովհաննիսյանը հայտնել է, որ կառավարությունն ԱՄՀ-ի հետ քննարկում է այդ մտահոգությունները։ Նրա խոսքով՝ ռիսկերը գնահատվում են, իսկ Կենտրոնական բանկը քայլեր է ձեռնարկում դրանց հավանականությունն ու հնարավոր ցնցումները նվազեցնելու համար։

«Շինարարության հետ կապված՝ ինչքան կտևի սա, ես դժվարանում եմ ասել։ Բայց կարող եմ ասել, որ քանի դեռ Հայաստանը հետաքրքիր տեղ է ներդրումներ անելու համար, և բազմաթիվ օտարերկրացիներ, նաև Հայաստանի քաղաքացիներ, որոնք ապրում են արտերկրում, ուզում են իրենց միջոցները տեղափոխել Հայաստան և Հայաստանում անշարժ գույք են գնում, այս գործընթացը շարունակվելու է»,-ասել է նախարարը։

Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ակտիվությունը երկար կպահպանվի՝ ընդգծելով Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու աշխատանքների անհրաժեշտությունը։

«Դանդաղման աստիճանից էլ է կախված այդ ամեն ինչը, բայց ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կդանդաղի դա։ Դրա համար մենք կանխարգելիչ գործողություններ ենք իրականացնում, որպեսզի ցնցումների դեպքում ազդեցությունները մեծ չլինեն»,-նշել է նա։

Հայերեն English Русский

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը

Աբու Դաբիում վերսկսվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները

Ֆինանսների նախարարը լրատվամիջոցներին ֆինանսավորելու նոր համակարգում կարևորել է պարզ հաշվետվողականությունը

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կարող է լինել հենց ձեր գաղափարի իրականացման հարթակը. ԿԳՄՍ նախարար

Արաղչին ՄԱԿ-ին և ԱԷՄԳ-ին կոչ է արել դատապարտել իր միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար ԱՄՆ-ի կողմից պարգևավճարի սահմանումը

ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ

Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով

Վահե Հովհաննիսյանը ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման և դրամական փոխանցումների կրճատման միջև ուղիղ կապ չի տեսնում

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումների տնտեսական ազդեցությանը

Պենտագոնը «լիակատար հաղթանակի» մասին է հայտարարել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու անհաջող փորձից հետո