Սպիտակ տունը շարունակում է մնալ առանց մամուլի քարտուղարի. UFC-ի ղեկավարը մերժել է Թրամփի առաջարկը

2 րոպեի ընթերցում

Խառը մենամարտերի ամերիկյան խոշորագույն կազմակերպության՝ Ultimate Fighting Championship-ի (UFC) ղեկավար Դեյնա Ուայթը նոյեմբերի 9-ին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ զբաղեցնելու մամուլի քարտուղարի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը։

Նոյեմբերի 7-ին Թրամփը սոցիալական հարթակում անակնկալի էր բերել հանրությանը՝ հայտարարելով, որ Ուայթին առաջարկել է ստանձնել այդ պաշտոնը։ Սակայն մեկ օր անց ԱՄՆ նախագահը նշել էր, որ «պարզապես կատակում էր»։

Նոյեմբերի 9-ին Ուայթն այցելել է Սպիտակ տուն, որտեղ Թրամփը նրան հրավիրել է ճեպազրույցների սրահ և անսպասելի զրույց է ունեցել լրագրողների հետ։

«Ուրեմն թույլ տվեք ձեզ տալ ամենակարևոր հարցը։ Կցանկանա՞ք դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների մամուլի քարտուղարը, թե՞ պարզապես նախընտրում եք մնալ այդ անհեթեթ UFC-ում», - հարցրել է Թրամփը։

«Շնորհակալություն առաջարկի համար, սըր։ Ոչ, ոչ, ես չեմ ցանկանում զբաղվել քաղաքականությամբ», - պատասխանել է Ուայթը։

Թրամփը ժպտացել է և դուրս եկել սրահից՝ ասելով. «Ես վշտացած եմ այդ պատասխանից։ Ցտեսություն բոլորին»։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Քեթի Զաքարիան հոկտեմբերի 16-ին լքել է այն՝ պաշտոնավարելով ընդամենը 5 օր։ Նրանից առաջ շուրջ 1,5 տարի այդ պաշտոնը զբաղեցնում էր Քերոլայն Լևիթը, որի պաշտոնաթողության մասին հայտարարվել էր օգտոստոսին։

Հայերեն Русский

Ի՞նչ են գնում զեղչերի ընթացքում. Wildberries-ը ներկայացրել է սպառողական միտումները

Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել. Լավրով

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված մահվան դեպքի առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն

Զբոսաշրջային այց, որը դարձավ շահագործում. ինչպես են մարդիկ հայտնվում թրաֆիքինգի ծուղակում

Սպիտակ տունը շարունակում է մնալ առանց մամուլի քարտուղարի. UFC-ի ղեկավարը մերժել է Թրամփի առաջարկը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել

Հայաստանի և Կոսովոյի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը