Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած հրաձգությանը, որի հետևանքով 6 մարդ է մահացել։

«Խորապես վշտացած եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս դժվար պահին իմ համերաշխությունն եմ հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Նոյեմբերի 7-ին Լեհաստանի Կրակով քաղաքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր չորս կին և երկու տղամարդ։ Շուրջ 15 մարդ վիրավորվել էին, այդ թվում՝ երկու ոստիկան։ Ըստ ոստիկանության՝ իրավապահները կրակել և վիրավորել են կասկածյալին, որը Լեհաստանի քաղաքացի է. նա հիվանդանոցում է։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ի մոտակայքում։ Զինվորական հագուստով տղամարդը մեքենայով մտել է Կրակովի Գլխավոր շուկայի հրապարակ և մեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Լեհաստանում դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ 

Հայերեն English

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ