Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 7-ին,  ժամը 22։35-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել․  ներսում կա ավտոմեքենա և բալոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում։

Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Երևանում անցկացվել է Էդուարդ Խաչատրյանի հիշատակին նվիրված ձյուդոյի թիմային մրցաշարը

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն