4 րոպեի ընթերցում
Առաջիկա միջոցառումների անոնսը հասանելի է միայն բաժանորդագրությամբ: Բաժանորդագրության hամար խնդրում ենք կապվել գործակալության մարքեթինգի բաժին marketing@armenpress.am հասցեով կամ +374 10 539818 հեռախոսահամարով:
ԱՆՈՆՍ
09 նոյեմբեր, 2026
ՀՀ նախագահական
ՀՀ ԱԺ
Ժամը 10։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգը՝ «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Ժամը 12։30-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ տարածքային կառավարում, տարածքային զարգացում, էներգետիկա, տրանսպորտ, բնական պաշարներ, պետական գույքի կառավարում, շրջակա միջավայրի պահպանություն, դոտացիաներ համայնքներին և պատվիրակված լիազորությունների իրականացում:
ՀՀ կառավարություն
ՀՀ նախարարություններ
Պետական կառույցներ
Ժամը 11։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունու, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանի ասուլիսը: Թեմա. Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրեր․ ընթացիկ արդյունքներն ու նախատեսվող փոփոխությունները։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10։20-ին Ռուս-հայկական համալսարանի մշակույթի տանը (Հ.Էմինի 123) կկայանա III Ռուս-հայկական մեդիաֆորումի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը համատեղ կազմակերել են Ռուս-հայկական համալսարանն ու Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը։ Այս տարվա ֆորումի թեման է՝ «Ուսանողական մեդիան Ռուսաստանի և Հայաստանի միջազգային համագործակցության օրակարգում»։ Ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ։ Ֆորումի շրջանակներում, որը կտևի մինչև նոյեմբերի 12-ը, կկայանան դասախոսություններ, վարպետության դասեր և պանելային քննարկումներ՝ Ռուսաստանի և Հայաստանի առաջատար մեդիա մասնագետների մասնակցությամբ։ +374 93 52 85 49:
Մամուլի ակումբներ
Մշակույթ
Ժամը 17։00-ին «Նաիրի» կինոթատրոնում Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ «ՌեԱ» միջազգային փառատոնի շրջանակում՝ ներկայացնում է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը։ Ծրագրի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ժամը 17:00-ին, որին ներկա կլինի անձամբ Սերժ Ավետիքյանը։
Հոգեւոր
Սպորտ