Ծանրամարտի ԱԱ-ում նոյեմբերի 7-ին  Հայաստանն ունի 2 մասնակից

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց 86 կգ քաշային կարգում հանդես կգան Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը:Այս քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով  15:00-ին:

Մինչ այս աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:

Հայերեն Русский