Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում

2 րոպեի ընթերցում

Ucom-ի՝ Արտաշատի սպասարկման կենտրոնը վերաբացվել է նոր՝ Օգոստոսի 23-ի փ․ 93 հասցեում։ Նորացված կենտրոնը հաճախորդներին առաջարկում է առավել հարմարավետ պայմաններ և ժամանակակից միջավայր՝ Ucom-ի ծառայություններից օգտվելու, մասնագիտական խորհրդատվություն ստանալու և ընկերության նոր առաջարկներին ծանոթանալու համար։

Արտաշատի սպասարկման կենտրոնը Ucom-ի վաճառքի և սպասարկման 73 կենտրոններից մեկն է։ Այստեղ մեկ վայրում ներկայացված են ընկերության շարժական և ֆիքսված կապի, հեռուստատեսային ծառայությունների, Wi-Fi լուծումների և խելացի սարքերի առաջարկները։ Հաճախորդները կարող են ընտրել իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ, ձեռք բերել սարքեր և ստանալ անհրաժեշտ աջակցություն։

«Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի ծառայություններից օգտվելը լինի հնարավորինս պարզ և հարմարավետ՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ քաղաքում կամ համայնքում է բնակվում մեր բաժանորդը։ Սպասարկման կենտրոնների արդիականացումը հենց այդ մոտեցման մասն է։ Մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ հաճախորդը կարող է ոչ միայն արագ լուծել իր հարցերը, այլև ծանոթանալ տեխնոլոգիական նոր հնարավորություններին և ընտրել իր առօրյան ավելի հարմարավետ դարձնող լուծումներ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Արտաշատի սպասարկման կենտրոնում՝ նոյեմբերի 6-ից 13-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։

Ucom-ը հետևողականորեն զարգացնում և արդիականացնում է իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը, ընդլայնել ծառայությունների հասանելիությունը և Հայաստանի տարբեր համայնքներում բաժանորդներին առաջարկել միասնական սպասարկման փորձառություն։

Հայերեն English Русский

Տեղական արտադրությունից մինչև միջազգային վաճառք. Wildberries-ի ընձեռած հնարավորությունները հայկական բիզնեսի համար

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ԵՄ շուկա արտահանման 51 տոկոս աճի մասին

Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա

Կրեմլը հայտարարել է, որ մանրամասն տեղեկություն չունի Թրամփի կողմից հայտարարված Ուկրաինային առնչվող համաձայնագրի վերաբերյալ

ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական, ով որտեղից գա, պետք է լինի երդման ներքո. Վլադիմիր Վարդանյան

Թեհրանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ նախագծերը թույլ կտան չեզոքացնել Իրանի նկատմամբ ճնշումը

ՀԳՄ-ն կազմակերպել է Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն

ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում խաղային ոլորտում

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Թումանյան փողոցը