Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկն Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 հանդիպման համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.  

Դարպասապահներ` Օգնյեն Չանչարևիչ - ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա), Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ», Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու», Գոռ Մատինյան-«Սարդարապատ»:

Պաշտպաններ` Արտեմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան), Էրիկ Փիլոյան - «Ուրարտու», Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա), Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա), Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս» (Հունաստան), Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա», Արման Ղազարյան - «Ուրարտու», Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ, Խարիտոն Այվազյան - «Ուրարտու»:   

Կիսապաշտպաններ` Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան), Գոռ Մանվելյան - «Նոա», Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա», Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ», Էդգար Փիլոյան - «Ալաշկերտ», Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»:   

Հարձակվողներ` Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա», Էդգար Սևիկյան - «Սեուտա» (Իսպանիա), Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան), Արթուր Միրանյան - «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել), Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան), Հրանտ-Լեոն Ռանոս - «Տեներիֆե» (Իսպանիա), Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»:

Վնասվածքների պատճառով ազգային ընտրանուն չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») և Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։  

Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը նոր են ապաքինվել վնասվածքից և դեռևս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ժամը 21։00-ին կընդունի Կիպրոսի ազգային հավաքականին, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում, Երևանի ժամանակով ժամը 18։00-ին կհյուրընկալվի Լատվիայի հավաքականին։ 

Հայերեն English

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան