1 րոպեի ընթերցում
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 5-ին Հայաստանն ունի մեկ մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց 77 կգ քաշային ծանրորդների C ենթախմբում հանդես կգա Ալինա Սուքիասյանը:
Ծանրորդներն իրենց ելույթները սկսեն Երևանի ժամանակով 09:30-ին:
Մինչ այս աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը: