Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

1 րոպեի ընթերցում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող Խալիդի անվան միջազգային օդանավակայանին նոր հարվածներ հասցնելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտնել է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Մենք գործողություն իրականացրինք՝ բալիստիկ հրթիռով հարվածելով Էր Ռիադում գտնվող Խալիդի անվան միջազգային օդանավակայանին։ Հարվածի հետևանքով օդանավակայանի շենքը զգալի վնասվել է»,- ասել է Յահյա Սարիան։

Հութիների ներկայացուցիչը հավելել է, որ Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանն այլևս անվտանգ չէ, քանի որ այն այժմ ռազմական թիրախ է հանդիսանում շարժման համար։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության օդային տարածքն իրենց թիրախում է, բացառությամբ Մեքքա և Մեդինա քաղաքների հատվածների, որոնք սրբազան են մահմեդականների համար։

 

Հայերեն

Հայաստանի ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանի 85-ամյակը նշանավորվեց «Մտորումներ» հետահայաց ցուցադրությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց չեն ունենա Աբու Դաբիում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս