«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Քրիստինա Սիմոնյան, «Արևի ընծաները»

Երբեմն թվում է՝ ամեն ինչ արդեն ասված է, և ճանապարհը՝ ավարտված։ Սակայն որոշ շրջաններ չեն փակվում։ Դրանք միայն խորանում են... դեպի ներս։ Այն, ինչ մի ժամանակ սկսվեց որպես առասպելական արկած, այժմ վերածվում է շատ ավելի խորիմաստ ճամփորդության։ Ճանապարհի ընթացքում իրականությունն ու խորհրդանիշները, հին առասպելներն ու հոգեբանական արքետիպերը միահյուսվում են՝ մարդուն առաջնորդելով դեպի այն տարածքը, որտեղ նա հանդիպում է սեփական ստվերին։ Բայց ստվերը միայն մթություն չէ։ Հաճախ հենց այնտեղ են թաքնված մոռացված շնորհները, չբացահայտված ուժը և այն լույսը, որը սպասում է իր վերադարձին։ «Արևի ընծաները» փիլիսոփայական ֆանտաստիկ վեպ է ինքնաճանաչման, փոխակերպման և ներքին ալքիմիայի մասին։ Գիրքը հրավիրում է ընթերցողին ոչ միայն հետևելու հերոսների ճանապարհին, այլև ճանաչելու սեփական հոգու այն կողմերը, որոնց գոյության մասին գուցե վաղուց մոռացել է։  Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Թարգմանական գրականություն 

Հերբերտ Ուելս, «Անտեսանելի մարդը» 

Մեծագույն ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսի՝ 1897-ին գրած «Անտեսանելի մարդը» վեպը յուրօրինակ այցեքարտ է գրական աշխարհում: Շնորհիվ լարված, գրեթե դետեկտիվ սյուժեի՝ վեպն արտասովոր ժողովրդականություն է ձեռք բերել և բազմիցս էկրանավորվել է:

Սկսվելով որպես գավառական Անգլիայի սովորական մարդկանց կյանքից պատմվող կատակերգություն՝ Ուելսի այս պատմությունն աստիճանաբար վերածվում է մի փայլուն գիտանկանի կյանքի ողբերգության, որի անհավատալի հայտնագործությունը նրան ընդմիշտ բաժանում է մարդկանցից անտեսանելիության անանցանելի պատով և վերածում նրան հասարակության համար վտանգավոր խելագարի...

Ուելսի հերոսն ինքն իրեն երևակայում է «գերմարդ», և այդ կերպարը հետագայում դառնում է համաշխարհային գրականության մեջ չար հանճարի ամենահայտնի կերպարներից մեկը:

Գիտնական Գրիֆֆինը որոշում է կառավարել աշխարհը, նա հայտարարում է նոր դարաշրջանի սկզբի մասին՝ ենթադրելով, որ անտեսանելիությունը իրեն անհամար առավելություններ է տալիս մնացած մարդկանց հանդեպ: Նա կարող է աննկատ մուտք գործել ուր ասես և իրագործել սեփական, անգամ ամենադաժան մտադրությունները: Եվ ոչ ոք էլ չի իմանա, թե որտեղից է ի հայտ եկել այդ «պատժող ձեռքը»... Թարգմանիչ՝ Քրիստինե Չիլինգարյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը: 

Մանկապատանեկան գրականություն

Իդա Մլակար Չրնիչ, «Այստեղ մոտակայքում մի աղջիկ է ապրում»

Այստեղ՝ մոտակայքում, մի աղջիկ է ապրում։ Ոչ ոք նրան չի ճանաչում: Ոչ ոք հյուր չի կանչում: Ոչ ընկերներ ունի, ոչ էլ, նույնիսկ իր սեփական սենյակը։ Բայց նա էլ, մեզ պես ուզում է ընկերներ ունենալ։ Աղջիկը մեզ հետ՝ նույն դպրոցում է սովորում։ Մեր կողքին է նստում:Ու հոգում, գուցե, գանձ ունի թաքցրած… ի՛ր ծիածանը։ Իդա Մլակար Չրնիչի այս փոքրիկ պատմությունը հոգու խորքն է թափանցում, փշրում է նախապաշարմունքի և ատելության պատնեշը ու սովորեցնում գնահատել ընկերական ջերմությունը։ Թարգմանությունը սլովեներենից՝ Արմինե Փիլոյան Վրտեսկան։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Նկարազարդող՝ Պետեր Շկերլ։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:  

Հայերեն Русский

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին

Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. 10 անձի մեղադրանք է առաջադրվել

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան