Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

3 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրամանատարության հետ խորհրդակցության ընթացքում հանձնարարել է երկրին սպառնալիքների առաջացման դեպքում պատրաստ լինել գործողությունների ցանկացած վայրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ Մոջթաբա Խամենեին թշնամիների առավելագույն զսպման առանցքային բաղադրիչներից է համարել խելամիտ մարտական ​​պատրաստականությունը՝ սահմանելով, որ անհրաժեշտ է անհապաղ և արդյունավետ արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։

Խորհրդակցությանը մասնակցել են Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին, Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Ահմադ Վահիդին։ Ռազմական ղեկավարները գերագույն առաջնորդին զեկուցել են Պարսից ծոցի ափամերձ հատվածում, Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի շրջանում, ինչպես նաև երկրի հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան սահմաններին զինված ուժերի մարտական ​​պատրաստականության մասին։ Նրանք նաև տեղեկություններ են ներկայացրել ռազմական արտադրության, սպառազինության և հետախուզական կարողությունների վիճակի վերաբերյալ։

Մոջթաբա Խամենեին ընդգծել է, որ Իրանի դեմ նոր հարձակման դեպքում միայն իրանցի զինվորականները կորոշեն, թե երբ կավարտվի դիմակայությունը։ Որոշվել է հասանելիության տիրույթում պահել հակառակորդների բոլոր տեսակի նյութական և ոչ նյութական ակտիվները։ Նաև խոսվել է տեղեկատվական համակարգերի ամրապնդման, ռազմական դոկտրինի ու մարտավարության կատարելագործման և նոր տեխնոլոգիաների ներդրման մասին։

Ավելի վաղ ամերիկյան MS NOW հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին՝ հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները Պարսից ծոցի դաշնակիցներին տեղեկացրել են նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Իրանի նկատմամբ դարձյալ գրոհ ձեռնարկելու հնարավորության մասին։

Միաժամանակ, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է հղել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ առաջարկելով անցկացնել երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում։

Հայերեն Русский

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա