1 րոպեի ընթերցում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանը մրցեց ԱՄՆ-ից Բո Բասեթի հետ:
Թևանյանը զիջեց 9:1 հաշվով ու դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր: