1 րոպեի ընթերցում
Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննարկումը մեկնարկել էր հոկտեմբերի 28-ին՝ դռնփակ նիստում։
Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել էր սեպտեմբերի սկզբին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է 2019 թվականին։ Նախկին պաշտոնյային տարբեր վարույթներով առաջադրված մեղադրանքները վերաբերում են, մասնավորապես, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններին, փողերի լվացմանը հանցակցելուն և կաշառք ստանալուն։