ՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կենտրոնական բանկը զգուշացնում է կառույցի անունից կեղծ լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկը հրապարակել է կեղծ փաստաթղթերի օրինակներ և նշել, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են դրանք՝ ներկայացնելով որպես ԿԲ-ի կողմից տրամադրված լիազորագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր։

« Նման եղանակով զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից տարբեր ֆինանսական կազմակերպություններից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ։

Տեղեկացնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները հաճախորդների սպասարկման գործընթացում, որպես կանոն, ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրերի կամ տեղեկանքների կիրառման անհրաժեշտություն չեն ունենում: Ուստի, եթե ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու ընթացքում ձեզ ներկայացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիազորագրեր կամ տեղեկանքներ, կամ հղում է կատարվում նման փաստաթղթերի, հորդորում ենք ստուգել դրանց իսկությունը՝ կապ հաստատելով ՀՀ կենտրոնական բանկի հետ (հեռ.՝ +374 10 592 592 (երկուշաբթիից ուրբաթ, 9։00-ից 18։00), էլ. հասցե՝ secretariat@cba.am)։

Հայաստան

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը  և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս զգուշացրել էին սոցիալական հարթակներում իրենց անուններով և նկարներով բացված կեղծ օգտահաշիվների մասին։

Հայերեն English Русский

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

Երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները

Հյուսիսային Կորեան մեկ տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական ծով

Նորատուսցի Ալիկի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ կառավարության նիստ

Ծեծկռտուք ԱԺ-ում

Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Թեհրանը մշտական ​​կապի մեջ է միջնորդների հետ՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու 7-օրյա ծրագրի գաղափարների շուրջ. Արաղչի

Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների քարտուղարությունը կաջակցի ՀՀ-ին քիմիական նյութերի և վտանգավոր թափոնների կառավարումը բարելավելու հարցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացվում է հիսունից ավելի շինարարական ծրագիր