Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

2 րոպեի ընթերցում

Աթենքի Kourd Gallery պատկերասրահում բացվել է հայ նկարչուհի Սարկո Մենեի «Floral Meteorites from Armenia» ցուցահանդեսը, որն առաջին անգամ Հունաստանում ներկայացնում է արվեստագետի ստեղծագործությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ իր աջակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Դեսպանը շնորհավորել է նկարչուհուն և ցուցահանդեսի համակարգող Էլենի Վարոպուլուին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել պատկերասրահի ղեկավար Հայկ Քուրդօղլանյանին՝ նախաձեռնության իրականացման համար։

Մկրտչյանն անդրադարձել է Սարկո Մենեի որոշ կտավների՝ հունական դիցաբանության և փիլիսոփայության հետ առնչություններին։ Նա առանձնացրել է արվեստագետի ձգտումը՝ կապ հաստատելու Հունաստանի հետ, որտեղ ծնվել է նրա պապը։

Դեսպանը կարևորել է մշակութային դիվանագիտության դերը հայ-հունական բարեկամության ամրապնդման գործում՝ նշելով, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ժողովուրդներին ճանաչելու միմյանց, փոխանակելու գաղափարներ և ձևավորելու համագործակցության նոր կապեր։

«Floral Meteorites from Armenia» ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 10-ը։

Դեսպանությունը տեղեկացրել է նաև, որ նոյեմբերի 20-ին Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում նախատեսվում է բացել «Հնագույն Հայաստան» ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև 2027 թվականի մարտը։

Այն կներկայացնի շուրջ 200 հնագիտական ցուցանմուշ՝ բացահայտելով Հայաստանի մշակութային զարգացումը նախապատմական ժամանակներից մինչև քրիստոնեության սկզբնավորումը՝ մ.թ. 4-րդ դարում։ Ցուցադրությունը կանդրադառնա նաև Հայաստանի պատմական կապերին Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Կրետեի, Հռոդոսի և Սամոսի հետ։

 

Հայերեն English Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ